Ներքին 1 տարի առաջ - 16:45 11-06-2025

Կոնյակի արտահանումն արգելու ՊԵԿ որոշումն անելու բան չէր․ Բաբկեն Պիպոյան

Տարանցիկ երկիրը՝ Վրաստանը, թույլ չի տալիս հայկական կոնյակը արտահանել Ռուսաստան, իսկ Պետական եկամուտների կոմիտեն որոշել է արգելել արտահանումը։ Տարածված պարզաբանման մեջ նշվում է, որ հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։

Հասկանալու համար, արդյոք ճի՞շտ է այս որոշումը, Oragir.News-ը կապ հաստատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ըստ որի՝ պետությունը արտահանումը սահմանել է որպես գերակայություն։ Այդ գերակայության պարագայում արտահանումն արգելելու մասին որոշումը տարօրինակ է։

«Չեմ կարող ճիշտ համարել, կամ սխալ, քանի որ դա անելու բան չէ։ Իսկ եթե այլ պատճառներ կան, ապա որոշակի գործողությունների գնալուց առաջ այլ պրոցեսներ են տեղի ունենում, որոնցից ելնելով՝ այդ գործողություններն իրականացվում են»,- ասաց փորձագետը։

Պիպոյանը նշեց, որ առանց թափանցիկ համակարգ և պատճառահետևանքային կապեր ունենալու՝ գնահատական հնչեցնելը նշանակում է լինել նույնքան ոչ պրոֆեսիոնալ, որքան այսօրվա կառավարիչներն են։ Նա նաև տարօրինակ համարեց, որ կոնյակագործներն ու գինեգործները բողոքի ցույց էին անում ոչ թե Էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ կառավարության առաջ, այլ Վրաստանի դեսպանատան։

«Այսինքն՝ այնպես չէ, որ բոլոր շղթաներում պրոբլեմ չունենք։ Հասցեատերերին պետք է ընտրենք ճիշտ։ Քանի որ հասցեատերերին ճիշտ չենք ընտրում պրոբլեմների լուծման համար, ապա պրոբլեմները գնալով խորանում են»,- կարծիք հայտնեց Պիպոյանը։

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից