Ավելին 1 տարի առաջ - 11:35 11-06-2025

Չինաստանից ՌԴ մաքսանենգ ճանապարհով փորձել են տեղափոխել 10.000 դոլարի Լաբուբու խաղալիքներ

Իրկուտսկի մաքսատան աշխատակիցները բացահայտել են մաքսանենգության դեպք. ռուս տղամարդը փորձել է Չինաստանից Ռուսաստան տեղափոխել Լաբուբու փափուկ խաղալիքների մեծ խմբաքանակ՝ առանց հայտարարագրման։

Տղամարդը անցել է «կանաչ միջանցքով»՝ մտածելով, որ իր 46 կգ ընդհանուր քաշով ուղեբեռը մաքսային հսկողության չի ենթարկվում։ Սակայն աշխատակիցները կասկածել են ուղեբեռի չափսերի պատճառով և մանրազնին ստուգման արդյունքում հայտնաբերել Լաբուբուի 282 փաթեթ։

Խաղալիքների թվում եղել են նաև հազվագյուտ հավաքորդական նմուշներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է արժենալ մինչև 280 դոլար։ Ըստ նախնական գնահատականների՝ սև շուկայում խմբաքանակի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 10.000 դոլարի։

Տղամարդը խոստովանել է, որ խաղալիքները նախատեսել էր վերավաճառքի համար։ Բեռը բռնագրավվել է, ուղարկվել փորձաքննության։ Նրա դեմ հարուցվել է վարչական վարույթ՝ մաքսային կանոնների խախտման հիմքով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում