Մամուլ 1 տարի առաջ - 08:47 11-06-2025

Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է ․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար, վերջերս ձերբակալված Արմեն Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ուսումնասիրելով Պետրոսյանի կենսագրությունը՝ հետաքրքիր փաստ բացահայտեցինք: Ըստ Պետրոսյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2017-2022թթ. աշխատել է «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ում` որպես տնօրեն:

Սակայն, էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ. աշնանը: Թե ինչպես է ՍԱՏՄ ղեկավարի հավանական թեկնածուն տնօրեն աշխատել գոյություն չունեցած ՍՊԸ-ում, թերեւս կիմանա միայն նրան նշանակողը: Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ այս կառույցում այնպիսի «բարդակ» վիճակ է եղել նախորդ ամիսներին, որ հնարավոր է Պետրոսյանի նշանակումն էլ գլուխ չգա, քանի որ նա էլ այս կամ այն կերպ առնչվել է յուրացումներին, ինչի համար 6 ամիս աշխատած նախկին պետը` Արայիկ Հարությունյանի հովանավորյալը, հիմա կալանավորված է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց