Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար. կիրակի իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Այս մասին իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել և գրել. «Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան»: Տեսանյութում երեւում էր, որ մեքենայի առջևի նստատեղին երեխա էր նստած, իսկ վարորդն ամրակապված չէր։