Ֆրանսիան վճռական է ճանաչել Պաղեստինի պետությունը, ուրբաթ օրը RTL-ի եթերում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Մի քանի օրից Նյու Յորքում կայանալիք համաժողովի կապակցությամբ մենք վճռական ենք ներգրավել մի շարք երկրների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես Պաղեստինի ազգային վարչակազմին, տարածաշրջանի արաբական երկրներին, պարտավորություններ ստանձնել՝ վերացնելու բոլոր խոչընդոտները Պաղեստին պետության ստեղծման և գոյության համար»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը «բացարձակ անհրաժեշտություն է», հակառակ դեպքում «Գազայի և Պաղեստինի համար ապագայում հնարավոր խաղաղություն և կայունություն չի լինի»։