Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:10 06-06-2025

Ինչ վերաբերվում է հայ ժողովրդին, Փաշինյանը խոչընդոտում է․ հարցում` Արցախի նախագահ չընտրելու մասին 

Մայիսի 28-ին լրացել է Արցախի նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը, սակայն որևէ թեկնածու չի առաջադրվել:

Մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը, շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով՝ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանին է վերապահված նախագահի ընտրությունը, համաձայն օրենքի՝ 7-օրյա ժամկետում թեկնածուներ պետք է առաջադրվեն, ևս երեք օր էլ սահմանված է նախագահի թեկնածուների ընտրության նպատակով նիստ հրավիրելու համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ եք կարծում` Նիկոլ Փաշինյանը խոչընդոտել է Արցախի նախագահի ընտրությանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ամեն բան հնարավոր է։
«Այո»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արցախ չկա։
«Բայց հիմա ու՞ր ա Ղարաբաղ, որ նախագահ ընտրվի։ Չի ընտրվել, որովհետև չկա Ղարաբաղ հիմա, Ղարաբաղն Ադրբեջանինն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Նիկոլ Փաշինյանն ամեն ինչին խոչընդոտում է։
«Փաշինյանն ամեն ինչին ա խոչընդոտում, հայ ժողովրդին ինչ վերաբերվում ա»,- ասաց նա։

«Արցախի ժողովուրդը թող որոշի, իր թեկնածուին առաջադրի, ինչի ա նայում սրան կամ նրան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին