Ներքին 1 տարի առաջ - 19:34 04-06-2025

Հեղափոխությունից հետո կոռուպցիոն սխեմաներ այլևս չկան․ Գալյանը՝ Քեմբրիջի դպրոցի աշակերտներին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների (Cambridge International Curriculum-Cambridge) հետ և անցկացրել հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում

«Ի՞նչ է կոռուպցիան» թեմայով:

Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է «Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» սկզբունքը՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի կարևորությունը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարող հիմնական պետական մարմինների գործունեությունը, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն դատարանի գործառույթները։ Նա նաև ընդգծել է 2023 թվականից գործող Հակակոռուպցիոն դատարանների կարևորությունը, որոնք քննում են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը։

Սրբուհի Գալյանն ընդգծել է հակակոռուպցիոն կրթության կարևորությունը՝ նշելով, որ հակակոռուպցիոն դասընթացներ են անցկացվում թե՛ բուհերում, թե՛ դպրոցներում։ Նա անդրադարձել է նաև Բարեվարքության ինստիտուտի ներդրմանը:

Անդրադառնալով ազդարարման ինստիտուտին՝ նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր քաղաքացի, որն առերեսվում է կոռուպցիոն երևույթի հետ, կարող է անանուն կերպով ազդարարել այդ մասին, և Գլխավոր դատախազությունը պարտավոր է ուսումնասիրել այդ հաղորդումը։

«Հեղափոխությունից հետո կարող ենք արձանագրել, որ համակարգված և շղթայաձև կոռուպցիոն սխեմաներ այլևս չկան, սակայն առկա են բազմաթիվ կոռուպցիոն գործեր, որոնք քննվում են դատարաններում»,- նշել է Գալյանը։

Ուսանողների հետաքրքրությանն ի պատասխան նախարարն անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին՝ ներկայացնելով գործող օրենքի հիմնական մեխանիզմներն ու իրավական կարգավորումները։

Հանդիպումն անցել է ակտիվ ու բովանդակալից քննարկման մթնոլորտում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին