Վրաստանում փակվում է 2005 թվականից գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։
Կառույցի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ համապատասխան ծանուցում են ստացել իրենց ղեկավարությունից:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան Վրաստանի արտգործնախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ «վերակազմակերպման արդյունքում կենտրոնը կմիավորվի նախարարության հետ»։
«Մենք կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ հանրության իրազեկվածության բարձրացումը արևմտյան արժեքների վերաբերյալ, քաղաքացիական հասարակության ակտիվացումը և այդ գործընթացներում նրա ներգրավվածության խթանումը, զգալի ներդրում կունենա մեր երկրի զարգացման գործում»,- ասված է տեղեկատվական կենտրոնի կայքում։