Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:35 04-06-2025

Երևանցիները «գրավել» են Լոռու Յաղդանը գյուղը

Լոռու մարզի Յաղդան բնակավայրում նոր տենդենց է նկատվում, ընտանիքներով գյուղ են տեղափոխվում երեւանցի երիտասարդ ընտանիքներ: Շատերը ընտանի կենդանիներ են ձեռք բերել ու զբաղվում են անասնապահությամբ: Գյուղում է հաստատվել նաեւ ֆրանսահայ ընտանիք, մի խոսքով Յաղդանը անընդհատ նոր քաղաքաբնակ բնակիչներ է ունենում:

Յաղդան բնակավայրը հայտնի է որպես հունաբնակ: Գյուղն ունեցել է 1000-ից ավելի բնակիչ: Հույների կողքին այդ տարիներին գյուղում ապրել է ընդամենը չորս հայ ընտանիք: Սակայն 90-ականների սկզբին Հունաստանի կառավարության կողմից իրականացված ներգաղթի ծրագրերը շատերի համար դարձել են գայթակղիչ ու գյուղը գրեթե դատարկվել է: Յաղդանից հեռացած հույները սակայն գյուղի հետ կապը չեն կտրել,իրենց դատարկ տները գյուղում բնակվել ցանկացողներին անվճար տրամադրելու թույլտվություն են տվել վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանին: Հույների կողմից դատարկ տներն անհատույց տրամադրելու շնորհիվ վերջին տարիներին գյուղը վերաբնակեցվել է նաեւ արցախցիներով:

Վարչական ղեկավարի խոսքով գյուղի 75 տնտեսություններից 50 -ը այսպես կոչված տնպահներ են, որոնց մեծ մասը երիտասարդ ընտանիքներ են եւ հենց նրանք են դպրոցում ապահովում երեխաների թվաքանակը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին