Արտաքին 1 տարի առաջ - 19:52 03-06-2025

ԱՄՆ-ն կփակի Սիրիայում գտնվող ութ ռազմակայաններից յոթը

Վաշինգտոնը զգալիորեն նվազեցրել է Սիրիայում իր զորքերի թիվը և մտադիր է պահպանել Սիրիայում գտնվող ութ ռազմակայաններից միայն մեկը:

Այս մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակ Թոմաս Բարաքը:

Այս մասին տեղեկանում ենք Financial Times պարբերականից։

«Մենք ութ ռազմակայաններից հասել ենք հինգի, երեքի։ Ի վերջո, կմնա միայն մեկը»,- ասել է դիվանագետը թուրքական NTV-ին տված հարցազրույցում։

Financial Times-ը նշում է, որ ռազմակայանների թվի կրճատումն արտացոլում է տարածաշրջանային անվտանգության լանդշաֆտի փոփոխությունը և ԱՄՆ-ի ու Սիրիայի միջև հարաբերությունների լավացումը։ Բարաքը բացատրել է, որ Սիրիայի նկատմամբ տասնամյակներ շարունակ վարվող ԱՄՆ-ի քաղաքականությունը կփոխվի, քանի որ «այն չի աշխատել»։

Նա վստահեցրել է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը, որոնց միջուկը կազմում են քրդական ինքնապաշտպանական ջոկատները, առաջվա պես մնում են Վաշինգտոնի համար դաշնակից. նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանային գործընկերները կմասնակցեն Սիրիայի անվտանգության նոր համակարգի ձևավորմանը։

Ամենից շատ դիտված