Արտաքին 1 տարի առաջ - 16:55 03-06-2025

Հայտնի է Ադրբեջանում Իրանի նոր դեսպանը

Մոհսեն Դեմիրչիլուն նշանակվել է Ադրբեջանում Իրանի նոր դեսպան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է նորանշանակ դեսպանին։

Այս մասին հաղորդվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի նախագահը անդրադարձել է Բաքու կատարած իր այցին և ընդգծել, որ իր այցը դրական առաջընթաց է գրանցել Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Ամենից շատ դիտված