Ներքին 1 տարի առաջ - 13:28 03-06-2025

Երևանում 3 մանկապարտեզների շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր

Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող մանկապարտեզներից երեքի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Դրանք 137, 147 և 109 մանկապարտեզներն են։ Իրավապահ տարբեր մարմինների կողմից քրեական գործեր են կազմվել։ Կա մեկ մանկապարտեզ, որի խնդիրները Երևանի քաղաքապետարանը ֆիքսել էր, մեր վերահսկողության վարչությունն այս պահին այդ մանկապարտեզի շինարարական աշխատանքների փաստաթղթերի վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում։ Այս պահին երեք մանկապարտեզ կա, որոնց շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր»,- ասաց Կոստանյանը։

Նա նաև հավելեց, որ ևս մեկ մանկապարտեզի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե

Ձեզ գուցե հետաքրքրի