Ներքին 1 տարի առաջ - 11:34 03-06-2025

Աստծու սիրուն, մի ասեք, որ եկեղեցու կողքին եք. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր աչքովս ընկավ, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ ասում են մոտավորապես հետևյալը.

«Ինչքան էլ սուրբ ուխտեր խախտած լինեն ու քանի երեխա էլ ունեցած լինեն կուսակրոն հոգևորականները, մենք եկեղեցու կողքին ենք, որովհետև իշխանությունները վատն են»։

Սիրելիներս, ես իհարկե դեմ չեմ` որ ուխտազանցի կողքին ուզում եք, եղեք, բայց, Աստծու սիրուն, մի ասեք, որ եկեղեցու կողքին եք:

Դուք եկեղեցու կողքին չեք, դուք ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների` ձեր քաղաքական պարտնյորների կողքին եք: Սուրբ եկեղեցին մի դարձրեք ձեզ վահան, պետք չի:

Եկեղեցական կանոնը հստակ է` բարձրագույն եկեղեցական ղեկավարությունը պիտի լինի կուսակրոն, հետևաբար, անհնար է լինել կուսակրոնության ուխտը խախտողի կողքին ու միաժամանակ ասել, որ եկեղեցու կողքին ես:

Նույն կերպ, օրինակ, անհնար է ասել «Նախագահը կեղծել է ընտրությունները, բայց ես իր կողքին եմ, որովհետև այսպես ու այնպես»:

Չնայած` ի՞նչ եմ խոսում․ դուք դա էլ եք արել»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ