Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում. կա զոհ և տուժածներ
copy image url

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում. կա զոհ և տուժածներ

Արտաքին 1 օր առաջ - 08:50 03-06-2025
Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Տեղեկատվության համաձայն՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02:17-ին Միջերկրական ծովում գտնվող Մուղլա քաղաքի Մարմարիս շրջանից 10.43 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 67.91 կմ խորության վրա։

Նախնական տվյալների համաձայն՝ 14-ամյա աղջիկ է մահացել, կա 69 տուժած: Մարդիկ երկրաշարժից հետո փողոց են դուրս եկել:

Տեսանյութն՝ այստեղ