Արտաքին 1 տարի առաջ - 20:39 02-06-2025

Աննալենա Բերբոքը դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ է ընտրվել Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

«Որպես Գլխավոր ասամբլեայի նախագահ՝ ես կմասնակցեմ բոլոր անդամ երկրների հետ վստահության վրա հիմնված երկխոսությանը: Իմ դուռը միշտ բաց կլինի բոլորի համար»,- քվեարկությունից հետո ասել է Բերբոքը:

Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավարը հավաքել է 167 ձայն, և սա բավական էր հաղթելու համար։

Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իրենց աջակցության և վստահության համար։

Երդմնակալությունը նախատեսված է սեպտեմբերի 9-ին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի