Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 02-06-2025

Դատախազի թելերն էլ է Փաշինյանի ձեռքի տակ, չեմ կարծում՝ գործ հարուցի․ հարցում

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է անում այնպիսի բաներ, որոնք դուրս են Սահմանադրությամբ իր լիազորություններից։ Հերթականն էլ եկեղեցու ներքին կյանքին խառնվելն է։

Վերջին օրերին նա թիրախավորում է եկեղեցուն, հոգևորականներին և անում հայտարարություններ ու քայլեր, որոնք դուրս են որպես երկրի ղեկավար իր լիազորություններից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցի Նիկոլ Փաշինյանի դեմ Սահմանադրությամբ ունեցած լիազորությունները գերազանցելու համար»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ գլխավոր դատախազը պետք է գործ հարուցի, բայց չի անի։

«Չեմ կարծում, որովհետև արդարությանը չեմ հավատում այլևս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եկեղեցին իր դիրքում պետք է մնա։ «Ինձ թվում ա ոչ, թողեք թող հանգիստ ամեն ինչ իր հունով գնա։ Գիտեք ինչ, մեր եկեղեցին էլ իր ա դիրքում չի, եթե իր ա դիրքում լիներ, նման բան չէր լինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ գործ չի հարուցվի։ «Չի հարուցի։ Իրականում եկեղեցին էլ շատ բանի իրավունք չունի, բայց խառնվում ա։ երկու կողմն էլ մեղավոր են»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ դատախազը կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ «Իհարկե չի հարուցի, իրենք մի թիմ են, միասին են աշխատում։ Մեր գլխավոր դատախազն էլ է կատարում Փաշինյանի հրահանգները»,- նշեց նա։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ չի հավատում, թե գործ կհարուցվի։ «Չեմ հավատում, որ հարուցի, քանի որ ստեղծված է Նիկոլ Փաշինյանի կողմից»,- պատասխանեց մեկ այլ հարցված»,- նշեց նա։

«Չեմ կարծում, որովհետև ամեն դեպքում դատախազի թելերն էլ ա Փաշինյանի ձեռքի տակ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել