Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակողմյան թեկնածու Կարոլ Նավրոցկին փոքր առավելությամբ առաջ է անցել լիբերալ թեկնածու Ռաֆալ Տշասկովսկուց՝ վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած կառավարության դաշնակցից:
Նավրոցկու թեկնածությանն աջակցում էր աջ պոպուլիստական «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցությունը, որը ղեկավարում էր Լեհաստանը մինչև 2023 թ. վերջը՝ Տուսկի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում:
«Մենք հաղթեցինք,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով աջակիցների առջև։- Սա իսկապես Լեհաստանի պատմության կարևոր պահ է: Համոզված եմ, որ դա մեզ կօգնի առաջ գնալ և կենտրոնանալ ապագայի վրա»:
Նավրոցկին իր նախընտրական շտաբում ելույթի ժամանակ ասել էր, որ վստահ է՝ կհաղթի, երբ բոլոր քվեաթերթիկները հաշվվեն:
«Մենք կհաղթենք և կփրկենք Լեհաստանը: Այս գիշեր մենք պետք է հաղթենք»,- հայտարարել էր նա:
Ըստ գիշերային հաշվումների պաշտոնական արդյունքների՝ ընտրատեղամասերի գրեթե չորս հինգերորդի քվեաթերթիկների հաշվարկով Նավրոցկին ստացել է ձայների 52.7%-ը, իսկ Տշասկովսկին՝ 47.3%-ը: