Մասնագետները զգուշացնում են, որ էժան ակնոցներն ունեն ցածրորակ ոսպնյակներ, և սովորաբար բացակայում է UV400 ֆիլտրը։ Դա հանգեցնում է պատկերի աղավաղման, աչքերի լարվածության և ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ներթափանցման։
Էժան ակնոցները լայնացնում են բիբերը՝ աչքերը ավելի շատ տաքացնելով և վնասելով ցանցաթաղանթը։ Սովորաբար այդ ակնոցների կյանքը կարճ է՝ մինչև 6 ամիս, և դրանց հաճախակի փոխարինումն ավելի թանկ է նստում մարդու վրա, քան որակյալ ակնոցների գնումը։