Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 09:45 02-06-2025

Ռուսաստանում առաջարկում են կառուցել բնակարաններ` առանց խոհանոցի

Ռուսաստանում մի խումբ կառուցապատողներ հանդես են եկել նորարարական նախաձեռնությամբ՝ առաջարկելով կառուցել բնակարաններ` առանց խոհանոցի։

Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ ժամանակակից կենսակերպը այլևս խոհանոցի առկայության պահանջ չի դնում․ մարդիկ ավելի ու ավելի քիչ են պատրաստում տանը, իսկ խոհանոցը, ըստ նրանց, հաճախ ընկալվում է որպես տարածք, որտեղ «կինը սպասարկում է տղամարդուն»։

Այդ մոտեցման փոխարեն առաջարկվում է նոր լուծում՝ անհրաժեշտության դեպքում բնակիչները կարող են վարձակալել առանձին տարածք խոհանոցի համար կամ օգտվել պրոֆեսիոնալ խոհարարներով ու մատուցողներով հագեցած խոհարարական սրահներից, օրինակ՝ հյուրերի ընդունելության ժամանակ: