Ներքին 1 տարի առաջ - 14:17 01-06-2025

Ես որևէ մեկի հետ թշնամանք չունեմ, ինձ չեն ծեծել. Գյումրիի ավագանու անդամ

Գյումրիում մի քանի օր է՝ չեն դադարում խոսակցությունները, որ ծեծկռտուք է եղել Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Նարեկ Միրզոյանի և նույն դաշինքի նախկին անդամ Կարեն Բադալյանի միջև։

Լարված մթնոլորտը սկսվեց այն պահից երբ Գյումրիի ավագանու անդամ Կարեն Բադալյանը եիկու իրար հակասող որոշումներ կայացրեց։ Ապրիլի 21-ին Գյումրիի «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Հրայրի Բադալյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել, օրենքով սահմանված կարգով քաղաքապետի կողմից կազմվել էր արձանագրություն, այն ներկայացվել թիվ 31 ԸԸՀ։

Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չի գործել, իսկ մինչ այդ Բադալյանը փոշմանել է։ Նա երկու օր անց նոր դիմում էր գրել ու հայտնել, որ պատրաստ է աշխատել ավագանիում, բայց մտադիր է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից ու դառնալ ավագանու «անկախ» անդամ։ Իր այս տարբեր որոշումների վերաբերյալ Կարեն Բադալյանը դեռևս որևէ մեկնաբաբնություն չի տվել։

Նշենք, որ Կարեն Բադալյանի մանդատը մայիսի 6-ին հանձնվել է «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուին` Նարեկ Լյովայի Միրզոյանին։ Մանդատը ստանալուց հետո որոշ տեղեկություններով` Նարեկ Միրզոյանին սպառնալիքներ են հնչել։

Ըստ շրջանառվող լուրերի` Կարեն Բադալյանի հովանավորը օրենքով գող Սուրեն Ավետիսյանն է (Պաշի տղա Սուրո Լեննականսկի)։ Օրերս Նարեկ Միրզոյանը անդրադառնալով իրեն ծեծելու վերաբերյալ խոսակցություններին, ասել է. ««Առաջին անգամ եմ իմացա...նման բան չի եղել, ինձ սազական չէ նման բաներին անդրադառնալ»։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Նարեկ Միրզոյանին ստիպել են, որպեսզի լռի և անհետանա տեսադաշտից։

Oragir.News-ի հետ զրույցում Նարեկ Միրզոյանը ասաց. «Հունիսի 1-ն է, երեխաներիս հետ գնացել ենք քաղաքից դուրս մեր հանգիստը վայելելու։ Ես էս երկրում ոչ ոքի հետ անձնական թշնամանք չունեմ, նույնիսկ ՔՊ-ի։ Ինձ չեն ծեծել, չգիտեմ` ինչ են խոսում։ Ուրբաթ օրը ես քաղաքապետարանում եմ եղել, վաղը նույնպես աշխատանքի եմ»։

Նարեկ Միրզոյանն ասում է, որ ինքը Կարեն Բադալյանին մանդատը ստանալուց հետո չի տեսել, իսկ մինչ Բադալյանի մանդատից հրաժարվելը նորմալ հարաբերությունների մեջ են եղել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից