Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
copy image url

Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ

Ներքին 1 օր առաջ - 19:00 31-05-2025
2017-ին մամուլը գրել էր, որ Նոր Նորքի նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի կնոջ՝ Քրիստինե Սարոյանի, քույրը՝ 41-ամյա Վարդուհի Սարոյանը, ինքնասպանություն է գործել 2017 թվականի մարտի 7-ին՝ Արաբկիրի շենքերից մեկի 4-րդ հարկից ցած նետվելով։

Վարդուհի Սարոյանը ընտանիքից ժառանգել էր խանութ և բնակարան․ բնակարանը վաճառվել էր, և գումարը հավասարապես բաժանվել երկու քույրերի միջև, իսկ Բաղրամյան 2/80 հասցեում գտնվող խանութը վարձակալության էր տրվել, որից ստացված գումարը կրկին բաժանվել է նրանց միջև։

Վարդուհի Սարոյանը երկրում չի եղել, վերադառնալուց հետո՝ քրոջ ամուսնու, քրոջ և նրանց ընկերոջ՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի (որը, ըստ տեղեկությունների, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին է) համոզելու արդյունքում, Բաղրամյան 2 հասցեում գտնվող խանութի լիազորագիրը տվել է Տիգրան Տեր-Մարգարյանին, որը խանութը պետք է գրավադրեր և ստացված գումարը ներդներ իրենց բիզնեսն ընդլայնելու նպատակով։ Սակայն Վարդուհի Սարոյանին ասել են, որ գումարը չի եղել, և նա ցանկացել է լիազորագիրը չեղյալ հայտարարել։

Հետո պարզվել է, որ գույքը գրավադրվել է, իսկ Վարդուհի Սարոյանը «Հայկական զարգացման» բանկին պարտք է եղել 170 հազար ԱՄՆ դոլար։

Տիգրան Տեր-Մարգարյանի պնդմամբ՝ ինքը դեր չի ունեցել այդ խարդախության մեջ, ավելին՝ ինքը ևս զոհ է եղել այս պատմության մեջ, և որ գլխավոր մեղավորը հանդիսանում է Տիգրան Տեր-Պետրոսյանը, որն, ըստ նրա, բոլորին խաբել է։

Հետաքրքիրն այն է, որ Վարդուհի Սարոյանի գույքը գրավադրված է եղել «Նաշ» ՍՊԸ-ի համար, սակայն ըստ լիազորագրի՝ Վարդուհի Սարոյանը նման լիազորություններով չի օժտել քրոջ ամուսնուն, որ գույքը գրավադրվի «Նաշ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար։ Այստեղ հստակ եղել է՝ գրավ դնել և ստանալ գումարը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդուն Վարդուհին չի ճանաչել, նրանց ծանոթացրել է Վարդուհու քրոջ ամուսինն, ով եղել է Տիգրան Տեր-Պետրոսյանի ընկերը: Երկու ընկերներով որոշել են Վարդուհուն համոզել, նրա ունեցվածքը գրավ դնել, գումար վերցնել և բիզնես սկսել՝ բնականաբար, խոստում տալով որոշակի տոկոսներ և բաժին հատկացնել նաև Վարդուհուն»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:

Վարկային պատմությունից փրկվելու համար Վարդուհի Սարոյանը ստիպված է լինում գրավադրել իր Երևանի Քոչար 25 հասցեում գտնվող բնակարանը, որպեսզի ամեն ամիս «Զարգացման բանկին» վճարի 2000 ԱՄՆ դոլար։

Ի վերջո, իրավիճակը այնքան վատ է եղել, որ Վարդուհի Սարոյանը սկսել է բնակվել Բաղրամյան 2 հասցեում գտնվող նկուղում։ Քրոջ ու նրա ամուսնու մասին լսել չի ուզել։ Նրան այցելել է Տիգրան Տեր-Մարգարյանի հայրը՝ ասել է, որ հանգիստ թողնի իր որդուն և քրոջը, նրանց չխայտառակի, որից հետո Վարդուհին սկսել է ավելի մեկուսանալ, ինչի մասին «Սուր անկյուն» հաղորդաշարի «Հատուկ դեպքեր» 124-րդ թողարկման շրջանակում ասել է Վարդուհի Սարոյանի փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ ինքնասպանության օրը նա նամակ է ձեռքին կպցված եղել, որտեղ նա ասել է, որ ոչ մեկին չմեղադրեն իր մահվան մեջ, և որ ինքն այժմ ավելի հանգիստ կլինի, և մի քանի բան է կտակել՝ ինչ-որ անուններ նշելով և ասել է անգամ, որ իր տապանաքարն է պատվիրել։

«Ես ինքս Տեր-Պետրոսյանների ընտանիքի, մասնավորապես Տիգրան Տեր-Պետրոսյանի խարդախության զոհն եմ։ Կորցրել եմ 2 բնակարան, խոշոր գումար, ոսկեղեն, մեքենա»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է 2017 թվականին «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը։ Նա մանրամասնել է, որ 2014թ․-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդուց՝ Տիգրան Տեր-Պետրոսյանից համատեղ գործ սկսելու առաջարկ է ստացել, ինչի համար Տիգրան Տեր-Պետրոսյանը ասել է, որ անհրաժեշտ է գույք գրավադրվել, և գրավադրվել է Բաղրամյան 2/80 հասցեում գտնվող խանութի տարածքը, որը իր կնոջ և մահացած Վարդուհի Սարոյանի համատեղ սեփականությունն է եղել, և նա Վարդուհի Սարոյանից լիազորագիր է վերցրել։

Չնայած այս ամենին՝ փաստաբանի խոսքից կարելի է եզրակացնել, որ Վարդուհի Սարոյանի քույրը՝ Քրիստինե Սարոյանը, և նրա ամուսինը՝ Նոր Նորքի նախկին թաղապետը, չեն փորձել հասկանալ Վարդուհի Սարոյանին, նրա ինքնամփոփության, անձնական ողբերգության պատճառը, որն ի վերջո հանգեցրել է ինքնասպանության։

Ամենից շատ դիտված

23:43 Իշխանական վերնախավը Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը
15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
22:45 Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, հայհոյել ու քահանայից կադաստրի թուղթ ուզել
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան
21:58 «Գարաժ մոլում» երեխա է ծեծի ենթարկվել
09:41 Շնորհավոր, քեռի Նիկոլ. քաղաքացիների յուրօրինակ «շնորհավորանքը» Փաշինյանի ծննդյան կապակցությամբ