Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:18 05-05-2025

Չպետք է տրվեի սադրանքի. Ավինյանը գնահատեց Նոր Նորքի թաղապետի խոսքը

«Չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն»․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն՝ անդրադառնալով օրերս թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։

«Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար և Ձեզնից, պարոն քաղաքապետ, և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- նշել է նա։

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ գնահատում է թաղապետի խոսքը և ընդգծեց՝ անընդունելի է բռնության որևէ ձև։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Նոր Նորքի վարչակազմի շենքում միջադեպ էր տեղի ունեցել, ինչից հետո քրեական գործ է հարուցվել, 6 անձի մեղադրանք է առաջադրվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում