Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:03 29-05-2025

Աննա Հակոբյանն ինքը կվճարի, ես իր հետ կընթրեմ․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայրիկ» ռեստորանում ընթրել է հաջողակ ընտանիքների հետ։ Ընթրիքին մասնակցել են բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք էին բերել մասնակցության տոմս։

Նշենք, որ հաջողակ ընտանիքները պետք է վճարեն մինչև 3.5 մլն դրամ Աննա Հակոբյանի հետ ընթերելու համար։ Մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ, երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ, երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ, չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար 1 մլն դրամ կվճարեի՞ք»։

Հարցվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։ Որոշներն էլ ասացին, որ եթե ունենային այդքան գումար՝ կընթրեին։

«Ոչ, բոլորովին։ Բացարձակ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանն իր քույրն է։

«Աննա Հակոբյանն իմ քույրն է, սաղդ էլ գիտեք, որ Փաշինյանն իմ ախպերն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ Աննա Հակոբյանը պետք է իրեն վճարի ընթրելու համար։

«Աննա Հակոբյանն ինքը կվճարի, ես իր հետ կընթրեմ»,- ասաց նա։

«Ոչ, ինձ հետաքրքիր չէ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ իր ընթրիքը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող