Ներքին 1 տարի առաջ - 17:07 29-05-2025

Էրդողանն իր երազանքի մասին է խոսել․ միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվել

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, այս մասին օրեր առաջ ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Պարզելու համար, թե Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն եղել է, Oragir.News-ը զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջյանի հետ:

«Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես, նրանք ցանկացած առիթ օգտագործում են, որ դա շեշտեն, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու»,- նշեց Բեգիջյանն ու հիշեցրեց, որ հայ-իրանական սահմանի անխախտությունը Իրանի համար կարմիր գիծ է։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Էրդողանն ավելի շատ իր ցանկությունների մասին է խոսում նա շեշտեց, որ իհարկե՛, դա ավելի շուտ Էրդողանի երազանքն է, և ի սկզբանե եղել և կա, քան Ալիևի։ «Իհարկե, Ալիևն էլ նույն համաթուրքական գաղափարախոսությունն է կրում, բայց իր ղեկավարն Էրդողանն է»,- եզրափակեց իրանագետը։։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օկուպացված Արցախից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին։

«Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։ Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը։ Իրականում, մենք կցանկանայինք, որ նրանք օգուտ քաղեն այս «երկկողմ շահող» մթնոլորտից», - ասել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում

Ձեզ գուցե հետաքրքրի