Ուղիղ եթեր
ՔՊ-ն փոթորկվել է․ պահանջում են, որ Պապիկյանը բացատրություն տա․ Հրապարակ
copy image url

ՔՊ-ն փոթորկվել է․ պահանջում են, որ Պապիկյանը բացատրություն տա․ Հրապարակ

Մամուլ 1 օր առաջ - 08:47 28-05-2025
«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը փոթորկել է իշխանական ֆրակցիան։ Խմբակցության մեծամասնությունը դեմ է նախագծի՝ այս տեսքով ընդունմանը և իրենց գործընկերոջից էական փոփոխություններ են ակնկալում, հակառակ դեպքում ասում են, որ չեն քվեարկի։ Մենք երեկ խորհրդարանում ողջ օրը ականատես եղանք, թե ինչ հերթեր էին Հայկ Սարգսյանի աշխատասենյակի առջև: Սարգսյանը պատգամավորների խմբեր էր ընդունում` փորձելով հիմնավորել, համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն կարելի է ասել` ապարդյուն։ Սարգսյանի սենյակում մի քանի ժամ անցկացրել էր «Հայաստան» դաշինքից հեռացված, որդեկորույս Գեղամ Նազարյանը։ Մի քանիսը մասնավոր զրույցում մեզ ասացին, որ բանակից գումար վճարելով ազատվելու մասին օրեքի նախագիծը սոցիալական ծայրահեղ բևեռացման է տանելու հասարակությանը և առանց այն էլ ՔՊ-ի նկատմամբ անծայրածիր ատելության դեմը հնարավոր չի լնելու առնել։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցությունը պահանջում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գա խորհրդարան և իրենց բացատրություն տա՝ ինչու են կառավարությունում կողմ այդ նախագծին: Թե երբ կլինի հանդիպումը, դեռ հայտնի չէ։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական Սարգսյանը նաև ընդդիմադիր պատգամավորներից ոմանց հետ է իր նախագծի հետ կապված քննարկում ունեցել, մի քանիսի հետ անգամ ԱԺ-ից դուրս:

Սրճարանում հանդիպել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Աննա Գրիգորյանի հետ: Օրինագծի հեղինակը կարողացե՞լ է համոզիչ փաստարկներ ներկայացնել, ինչ դիրքորոշում ունեն ընդդիմադիրները, մեր հարցին Խամոյանը պատասխանեց. «Որևէ հիմնավորում, որևէ ներկայացված թիվ չի կարող մեզ համոզել այդ նախագծի արդարացիությունը: Փողով բանակից ազատվելու նախագիծը ավելի կխորացնի ջրբաժանը երկու խավերի մեջ, այն անընդունելի է մեզ համար և մեր դիրքորոշումը կարտահայտվի հանձնաժողովի կայանալիք նիստում, եթե, իհարկե, կայանա»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:58 Հայտնի հայ բլոգերը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնի
19:54 Սահմանամերձ գյուղերում ադրբեջանցիներ են ապրելու՝ իրենց անվտանգության ուժերի հետ. Ալեն Սիմոնյանը անոնսն արել է
19:26 Սոլնեչնոգորսկում այրվում է «Արմենիա Մարկետ» շուկան
20:05 Ադրբեջանը հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից. Շարիֆի ելույթը՝ օկուպացված Բերձորում
19:44 Արթիկում պտտահողմը և խոշոր կարկուտը վնասել են տանիքներ, արմատախիլ արել ծառեր
22:21 Ամուսնության առաջարկություն` «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
12:21 Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը
20:58 Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին՝ 44-օրյա պատերազմում օգնության համար
22:12 Ընդամենը մեկ քայլով՝ իմպիչմենտով, հնարավոր է փրկել Հայաստանի Հանրապետությունը. Էդգար Ղազարյան
23:03 Որտեղ պետք է պահվեր ՔԿ-ից հափշտակված գումարը և ինչու էր մնացել պահարանում. փաստաբան