Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:38 28-05-2025

Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրև դայակ է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրև դայակ է աշխատում։ Երեկ առաջին ընդմիջման ժամանակ լրագրողներին ճեպազրույց տվող ԱԺ նախագահը ընդմիջումի ավարտն ազդարարող ազդանշանը լսելուն պես դադարեցրել է ավելի քան երեսուն րոպե տևած ճեպազրույցը և արագ սլացել է նիստերի դահլիճ, բայց նույն արագությամբ էլ ետ է վերադարձել լրագրողների մոտ՝ պարծենալով, որ քսան րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ ընդմիջումից հետո ընդամենը մեկ-երկու պատգամավոր է եղել դահլիճում։

ԱԺ նախագահը քթի տակ դժգոհել է, որ թող ներկայանային, ինքն էլ ընդմիջում չհայտարարեր, այդպիսով՝ իբր պատիժ է կիրառել պատգամավորների նկատմամբ, սակայն եթե անգամ մեկ պատգամավոր ներկա է դահլիճում, նիստը վարողը պարտավոր է իրականացնել իր գործառույթը, մանավանդ որ, պատգամավորները շտապում էին դահլիճ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում