ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է սպառնալ ՌԴ-ին՝ հայտարարելով, որ եթե ինքը չլիներ, ապա Ռուսաստանի հետ, իր կարծիքով, արդեն վատ բաներ տեղի կունենային։ Նա պնդում է, որ Մոսկվան կրակի հետ է խաղում։
«Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ շատ վատ բաներ կկատարվեին, և ես նկատի ունեմ՝ իսկապես շատ վատ։ Նա կրակի հետ է խաղում»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է մեկնաբանում։