Ավելին 1 տարի առաջ - 17:33 26-05-2025

Մինեսոտայում տղամարդը ձերբակալվել է ծանր հիվանդ կնոջ հետ կյանքից հրաժեշտի ոչ սովորական միջոցառման կազմակերպման համար

Մինեսոտայից մի տղամարդ՝ Դուեյն Ջոնսոնը, ձերբակալվել է ոստիկանության կողմից 2019 թվականին այն բանից հետո, երբ նա իր ծանր հիվանդ կնոջը՝ 69-ամյա Դեբրա Ջոնսոնին, տարել է ծերանոցից և կազմակերպել կյանքից հրաժեշտի երեկույթ՝ որը ներառում էր թմրամիջոցների օգտագործում, բարձր երաժշտություն և մտերմիկ հարաբերություններ։

Դեբրան ժամանակավոր բնակվում էր բուժհաստատությունում և գտնվում էր բժիշկների հսկողության տակ՝ մի շարք լուրջ հիվանդությունների պատճառով։ Նրա ամուսինը՝ Դուեյնը, հայտնել է իրավապահներին, որ ցանկանում էր, որ կինը կյանքից հեռանա ոչ թե մենակ և սառը միջավայրում, այլ՝ սիրով ու ջերմությամբ շրջապատված։ Նրա խոսքով՝ Դեբրան այդպես էր պատկերացնում իր կյանքի վերջին պահերը։

Երեկույթի ընթացքում նրանք օգտագործել են մետամֆետամին, լսել են ռոք երաժշտություն՝ մասնավորապես Դեբրայի սիրելի երգը՝ Quiet Riot խմբի «Metal Health»-ը։ Դուեյնը նաև հայտնել է, որ իրենք մտերմիկ հարաբերություն են ունեցել։

Դեբրայի մահից հետո Դուեյնն ինքն է զանգահարել ոստիկանություն և ներկայացրել կատարվածը։ Իրավապահ մարմինները դեպքը գնահատել են որպես հանրային անվտանգության խախտում՝ կապված թմրամիջոցների ապօրինի օգտագործման հետ։

Նշենք, որ այս պատմությունը լայն արձագանք է գտել սոցիալական հարթակներում՝ հարուցելով տարբեր գնահատականներ մարդու արժանապատիվ մահվան իրավունքի և սիրո արտահայտման սահմանների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ