Արտաքին 1 տարի առաջ - 14:23 25-05-2025

Ուկրաինացի գործընկերոջս ներկայացրի խաղաղության համաձայնագրի հետ կապված Ադրբեջանի ակնկալիքները. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող իր ուկրաինացի գործընկերոջը՝ Անդրեյ Սիբիհային, տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Այս մասին հայտնում է Apa-ն:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին Բայրամովը խոսել է ասուլիսի ընթացքում։

Բայրամովը, մասնավորապես, նշել է նաև. «Ես իմ գործընկերոջը տեղեկացրի այդ համաձայնագրի ստորագրման հետ կապված Ադրբեջանի ակնկալիքների մասին»։

Ամենից շատ դիտված