«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանկարծակի որոշել է դադարեցնել Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանության հովանավորյալ գործարարներից Նարեկ Նալբանդյանը կրկին հայտնվել է կասկածելի գործարքների կիզակետում։ Իշխանության հովանավորյալը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում։
Պաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. Հայտնում է օրաթերթը։
Հրապարակ օրաթերթը գրում է․
Մայիսի 20-ին այդ առեւտրային կազմակերպությանը Երեւանի բյուջեից 13 մլն 753 հազար դրամ է հատկացվել: Որպես հիմք՝ նշված է «Նումա» ՍՊԸ տնօրենի ապրիլի 30-ի գրությունը: Ստացվում է, որ փոխարենը առևտրային կազմակերպությունն աշխատի, շահույթ ստանա ու հարկ մուծի պետությանը, դիմում է քաղաքապետարանին` քաղաքային բյուջեից փող է ստանում։
ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց։ Գրում է Հրապարակ օրաթերթը։ Պատգամավորն առաջարկում էր 15 եւ 20 միլիոն դրամ վճարել` 1 կամ 4 ամիս ծառայելու համար, կառավարությունը գումարն ավելացրել է՝ դարձնելով 18 եւ 24 մլն դրամ։ ՔՊ-ում շատերը կարծում են, որ այս օրենքով խորացնելու են սոցիալական անարդարությունը եւ բանակը թողնելու են աղքատների հույսին։
Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա․ հայտնում է օրաթերթը։ Հրապարակը նաև գրում է․ «Պատիվ ունեմ»-ը հայտարարեց, որ «այս պահին» չունի վարչապետի թեկնածու, բայց պատրաստ է առանց նախապայմանի քննարկել որեւէ թեկնածուի եւ նախաձեռնել գործընթաց։
Փաստը գրում է․ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբոսաշրջության բնագավառում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակության ծրագիր հաստատելու մասին» նախագիծը։ Ըստ նախագծի՝ զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ
Oragir.News կայքում։