Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:28 25-04-2023

Ուշադրություն. փնտրվում է Հ. Շահինյանի ձերբակալման որոշումը կայացրած քննիչը

Օրեր առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են ծնողների բնակարան, պատճառաբանելով, որ իբրև թե ցանկանում են ինձ հետ զրուցել։

«Բայց, ինչպես ընդունված է մեր օրերում, այդքան մեծ կազմով բնակարան այցելում են միայն ձերբակալման նպատակով: Քանի որ մեր իրավապահները հետևում են իմ էջին, ուստի ցանկանում եմ նշել, որ այս պահին գտնվում եմ ՌԴ Մոսկվա քաղաքում և վերադառնալուն պես անպայման կայցելեմ իրենց»:

Oragir.News-ի հետ զրույցում Շահինյանի փաստաբան Արսեն Բաբայանն ասաց, որ չի կարողանում գտնել այն քննիչին, ով ձերբակակման որոշում է կայացրել։

«Անուն-ազգանունը գիտեմ, հեռախոսահամարը գիտեմ, բայց զանգում եմ՝ չի պատասխանում, գնում եմ քննչական՝ չկա։ Դիմել եմ գրավոր թե Գլխավոր դատախազին, թե ՄԻՊ-ին, հիմա սպասում եմ արձագանքի։

Այսօր պատասխանել են դատախազությունից, ասել են, որ ստացել են իմ գրությունը ու ինչ-որ հարցեր էին տալիս, ըստ երույթին, չէին էլ կարդացել գրությունս, հարցնում էին՝ ինչ հոդվածով է հարուցված գործը, բայց ես գրել եմ, որ չգիտեմ, որովհետև քննիչը չկա։ Հիմա սպասում եմ արձագանքի։ Այսինքն, արձանագրենք, որ ոչինչ չգիտենք վարույթի մասին, քննիչի անուն-ազգանուն, հեռախոսահամար գիտենք, բայց արդեն 6-րդ օրն է, որ փնտրում ենք քննիչին ու չենք կարողանում գտնել»։

Նա նշեց, որ չունեն որևէ ենթադրություն, թե ինչ վարույթ է, ինչ գործով է հարուցված վարույթը, ոչ պարոն Շահինյանը, ոչ էլ ես չենք էլ պատկերացնում, թե ինչ կարող էր արած լիներ պարոն Շահինյանը, որ առաջացներ քննիչի հետաքրքրությունը»։

Նա տեղեկացրեց, որ Հովհաննես Շահինյանը հիմա գործուղման է, մեկնել է ոստիկանության այցից մի քանի օր առաջ՝ ոչինչ չկանխազգալով, չգուշակելով, նա պատրաստ է ներկայանալ ըստ իր օրակարգի։

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ պատրաստ է նաև ավելի շուտ գալ, իսկ որպեսզի իմանանք, թե ինչում է հրատապությունը՝ պիտի իմանանք գոնե, թե ինչում են մեղադրում, կամ կարող է ընդհանրապես չեն մեղադրում։ Ստացվում է՝ քննիչը թաքնվում է փաստաբանից։ Մնում է ոստիկանություն գնամ, ասեմ՝ քննիչը կորել է, չեմ կարողանում գտնել։

Չգիտեմ՝ ինչ կարելի է նման դեպքերում անել»։

Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ երբ Շահինյանը գա, նրան հենց օդանավակայանում կձերբակալեն՝ նա պատասխանեց, որ ավելին՝ մտավախություն ունի, որ նաև իրեն կարող են ձերբակալել՝ Շահինյանի շահերը պաշտպանելու համար։

«Ենթադրում եմ, որ քննիչի՝ պաշտպանից խուսափումը նպատակ ունի ոչ իրավաչափ եղանակով հետախուզում հայտարարելու, որպեսզի երբ վերադառնա պարոն Շահինյանը, կարողանան շոու կազմակերպել, նկարել, հրապարակել։

Դրա համար ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ այս պայմաններում պարոն Շահինյանին ձերբակալելը, ֆիզիկական ուժի ամենաչնչին ներգործությունը դիտարկվելու է անձի խոշտանգում, որովհետև պարոն Շահինյանը պատրաստ է ներկայանալ ցանկացած քննչական մարմին, միայն թե ասեք՝ ուր գանք։ Ընդգծեմ նաև, որ երբ ասենք, որ պետք է շուտ վերադառնա՝ նա կվերադառնա։ Խնդիրն այն է, որ չգիտենք կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ չկա»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի