Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:42 23-05-2025

Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների պետբյուջեից արված հատկացումները ընդհանուր առմամբ կազմել են 25 մլրդ դրամ, եւ արդյունքում ԱՆԻՖ-ը, 5 տարի գործելուց հետո, լուծարվել է։ Իսկ հետեւանքները մինչեւ այժմ «քերվում» են ՀՀ պետական բյուջեից։

2024 թվականի հունիսին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ Կառավարությունը որոշել է 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը. համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց էր ներառվել հունիսի 27-ի Կառավարության նիստի օրակարգում։

Երեկ էլ Կառավարությունը հաստատեց՝ 84,5 մլն (մոտ 220 հազար ԱՄՆ դոլար) դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած եւ սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ պետական ընկերության շահութահարկը վճարելու համար։ Այսինքն՝ ձախողված ծրագրի ամբողջական հետեւանքները դեռ չենք կրել:

Բացի այդ, ԱՆԻՖ-ը նախկինում պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր դրամաշնորհներ, ներառյալ՝ 1,8 միլիարդ դրամ 2022 թվականին, եւ եւս 1,8 միլիարդ դրամ 2023 թվականին «Ֆլայ Արնա» ավիաընկերության նախագծի համար։ Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից ԱՆԻՖ-ին տրամադրվել է մոտ 25 միլիարդ դրամ, սակայն իրականացված ծրագրերից շատերը չեն հասել իրենց նպատակներին կամ ընդհանրապես չեն իրականացվել։

Այս առիթով հարուցված է քրեական գործ, սակայն 2022-ից մինչեւ օրս որեւէ մեղադրյալ այս գործով չկա: Իսկ հիմնական պատասխանատուներն են Տիգրան Ավինյանը եւ Նիկոլ Փաշինյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս