Աննա Հակոբյանը «նեխածներին» էլ է կրթում, ԱՄՆ-ն կանխում է պատերազմը, միջանցք չի լինելու․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 20:54 22-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 22-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին: Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ խոշոր գումար վճարելու դիմաց զինապարտ քաղաքացիները ոչ թե երկու տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն: Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը ծառայությանն առնչվող մի շարք դրույթներ խստացնելուն զուգահեռ՝ ֆինանսապես ապահով ընտանիքների համար նման տարբերակ է ներառում: Պատգամավորն առաջարկել էր երկու տարվա փոխարեն մեկ ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի վեց ամիս հետո, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը: Պաշտպանության նախարարությունն առաջարկելով փոփոխություններ նախագծում՝ նշում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ, իսկ զորակոչի սահմանային տարիքը սահմանել մինչև 32 տարին լրանալը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ Հայկ Սարգսյանն ընդունել է ՊՆ-ի առաջարկած փոփոխությունները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում էկանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը։ Պետքարտուղարը շեշտել է, որ հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի «կարևոր» բաղադրիչ է, որը «ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելուն»։ «Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելուն», - ասել է Ռուբիոն։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը՝ «մասնավորապես նրա հավաստիացումը, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան և ապահովելու հայ գերիների ազատ արձակումը»:

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը շարունակում է սոցցանցերի իր էջերում վիրավորանքներով արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին ու քննադատություններին, և իր խոսքով՝ հորինված պատմություններին։ Այս անգամ Հակոբյանը գրառում է կատարել իր արձագանքների մեկնաբանությունների վերաբերյալ: «Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները եւ իսկապես վատ եմ զգում. ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ։ Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայհոյում եք ինձ։ Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ ու չգիտեմ՝ ինչ, աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներիս ծնունդն եք պղծում։ Ընդհանրապես լեզուներիդ տակ ոսկոր չկա, ինչ ուզում եք, ասում եք՝ ձեր ինտելեկտի եւ դաստիարակության սահմաններում։Ու ի՞նչ... Ոչինչ։ Բա հիմա ինչո՞ւ եք վախենում»,- դժգոհել է Հակոբյանը՝ նշելով, որ այս մարդկանց հետ խոսում է իրենց լեզվով։ Աննա Հակոբյանը հավելել է, որ իրեն քննադատողները սպտիված են կրթվել։ «Իրականում ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»,- եզրափակել է նա։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և կառավարության համար այլ օրակարգ չկա։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմանն ու դրանից բխող գործողություններին: «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և օրակարգ այդ միությունից դուրս գալու չկա», - շեշտեց Պապոյանը: Նշենք, որ մարտի վերջին Ազգային ժողովը ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին՝ «Եվրաքվե»-ի օրինագիծը, սակայն Հայաստանի և հայ ժողովրդի եվրոպական ձգտումների մասին բարձրաձայնող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ ռուս պաշտոնակցի հետ ասուլիսին հայտարարեց՝ Հայաստանը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, ավելին՝ շեշտեց՝ այդ ուղղությամբ բանակցություններ էլ չեն տարվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:55 Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից
13:30 Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
22:30 Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները
16:24 Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան
08:00 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. Ժողովուրդ
16:00 Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից
10:19 Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
14:45 Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետքասե Հակոբյան
11:23 Գարիկ Խարլամովի 178.000 դոլար արժողությամբ ամենագնացը կեֆիրով են ողողել. LENTA
14:30 Աննա Հակոբյանի դահլիճը դատարկվում է. ՔՊ-ի պարտվելու ռիսկը մեծանում