Արտաքին 1 տարի առաջ - 21:27 22-05-2025

Թուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացում

Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Էգեյան ծովում առավոտյան գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Այն տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դատչա շրջանից մոտավորապես 170կմ հեռավարության վրա և ունեցել է 18կմ խորություն։ Արձանագրված երկրաշարժից հետո տրվել է ցունամիի նախազգուշացում։

Թուրքիայի Բողազիչիի համալսարանը նշել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հունաստանի Կրետե կղզու ափամերձ հատվածում։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) նախազգուշացում է արել տարածաշրջանի երկրներում երկրաշարժից հետո ցունամիի վտանգի մասին և կոչ արել Թուրքիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և Իտալիայում բնակվող քաղաքացիներին ուշադիր հետևել պաշտկան մարմինների հայտարարություններին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց