Արտաքին 1 տարի առաջ - 13:40 22-05-2025

Կովկասի մուսուլմանների վարչությունը «Երևանի մասնաճյուղ» է ստեղծել

Ադրբեջանում գործող Կովկասի մահմեդականների վարչությունը այսօր կայացած նիստի ընթացքում որոշել է «Երևանի մասնաճյուղ»՝ «ղազիյաթ» (համարժեք են քրիտոնեական թեմերին-խմբ․) ստեղծել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նիստին մասնակցել են Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ղազիների խորհրդի անդամները, Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Միլլի Մեջլիսի պատգամավորներ:

Փաշազադեն հայտարարել է, թե այդ հաստատությունը Երևանում, իբր, «վերականգնվում է, ոչ թե ստեղծվում, քանի որ գործել է ցարական Ռուսաստանի ժամանակ և վերացվել խորհրդային տարիներին»։ «Երևանի ղազիի» պաշտոնում ընտրվել է Բահթիյար Նաջաֆովը։

Ադրբեջանի պատմական կեղծարարությունները նոր մակարդակի հասցնելով՝ Փաշազադեն հայտարարել է, թե Էջմիածինն «ադրբեջանական պատմական հող է»։«Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձինում՝ պատմական ադրբեջանական հողերում, որոնք նրանք անվանել են Էջմիածին, և իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում