Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:30 21-05-2025

ՔՊ-ականները ծակ կոշիկով եկան, միլիարդատերեր դարձան, պարզ է`չեն հայտարարագրում. հարցում

Չնայած Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը և արդեն հաջորդ տարվանից սկսած բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն, այնուամենայնիվ այս համակարգի շուրջ առկա են բազմաթիվ դժգոհություններ, շատերը գտնում են, որ այն առհասարակ պետք է չեղարկվի։ Համակարգը քննադատողները պնդում են, որ շատ հաճախ անգամ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը նրանց իրական ունեցվածը չեն արտացոլում և վերջիններս փորձում են տարբեր ճանապարհներով այն թաքցնել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել․ «Հավատո՞ւմ եք, որ ՔՊ-ական պաշտոնյաներն ունեն միայն այն, ինչ հայտարարագրում են»։

Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ քաղաքացիների մեծամասնությունը չի հավատում, որ պաշտոնյաները ներկայացնում են իրենց իրական ունեցվածքը։

«Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ նրանք ամեն ինչ հայտարարագրել են։ Եթե ես «վերխուշկա» լինեմ, ինչի՞ համար պետք է հայտարարագրեմ ունեցվածքս։ Ո՛չ, չի լինելու, միշտ էլ «վերխուշկեն» մնում է «վերխուշկա»»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

«Պարզ չի՞, որ չեն հայտարարագրելու՝ այն էլ «Քեմալական պայմանագրով»՝ իրենց առաջնորդի գլխավորությամբ։ Բոլոր հարցերը լուծել են, մնացել են հայտարարագրերը։ Մեկ է ամեն չար բան ավարտ է ունենում, երբ ամեն ինչ ավարտվի, ամեն ինչ ջրի երես դուրս կգա։ Ինչպես եղավ, որ ծակ կոշիկով եկան, մի քանի տարում դարձան միլիարդատերեր»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները