Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:08 20-05-2025

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ ՔԿ-ին՝ Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների nչնչացման հարցով

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հուշարձանների ոչնչացման հետ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

«Մեծ հաղթանակի հոբելյանական` 80-ամյակի տարում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը պղծվել է, դրան պետք է պատշաճ գնահատական տրվի Ռուսաստանում»,- նշել է կազմակերպությունը իր հայտարարության մեջ։

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ այսօր քննիչները քրեական գործեր են քննում 15 եվրոպական երկրների տարածքում գտնվող խորհրդային զինվորների ռազմական թաղումների, հուշարձանների պղծման, ոչնչացման կամ վնասման 167 փաստերի վերաբերյալ։

Ադրբեջանը վաղուց է, ինչ այս ամոթալի ցուցակի թեկնածու է, այդ երկրի իշխանությունները դիտավորյալ վարում են ֆաշիզմի դեմ հաղթանակի հուշարձանների պղծման և ոչնչացման քաղաքականություն։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին