Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:47 19-05-2025

Ադրբեջանցի լրագրողին Բաքվի բանտում ոստիկանները սպառնացել են, եթե չտրամադրի հեռախոսի գաղտնաբառերը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանցի կին լրագրող Ուլվիա Ալին, ով օրեր առաջ բերման է ենթարկվել իր լրագրողական գործունեությունն իրականացնելու համար, նամակ (https://medium.com/@cavidaga/ulviyya-alis-letter-from-baku-prison-c9287a649253) է գրել Բաքվի բանտից, խնդրել իր ընկերներին հանրայնացնել դա ու պատմել, թե ինչպես է մեկ օրվա մեջ ադրբեջանցի ոստիկաններից ստացել բռնաբարության վերաբերյալ երկու սպառնալիք, եթե շարունակի հրաժարվել տրամադրել իր հեռախոսի գաղտնաբառերը։

Նա պատմում է, որ իրեն բռնել են «Meydan TV» լրատվամիջոցի գործի առնչությամբ, այն պարագայում, երբ ինքը երբեք այդտեղ չի աշխատել, այլ աշխատել է «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցի համար։ Պատմել է, թե ինչպես են բոլոր ձերբակալված լրագրողների տանը ոստիկանները «հանկարծակի» թմրանյութ կամ կանխիկ գումար հայտնաբերում։ Ասում է, որ ինքը ծեծի է ենթարկվել, հարվածներ է ստացել գլխին, նաև առանձնահատուկ թիրախավորվել է որպես կին։

Մեզ բոլորիս հայտնի է, որ Ադրբեջանը բռնապետական պետություն է, բայց ես կարևոր եմ համարում շեշտել, որ այդ պետության քաղաքական ղեկավարությունն առանձնահատուկ դաժան ու անհանդուրժող է դարձել 2020 թվականից հետո, երբ շատ ընդդիմադիրներ մեծագույն ուրախությամբ աջակցեցին Ալիևի ագրեսիային ընդդեմ հայերի ու Արցախի։

Ադրբեջանում այդպես էլ չհասկացան՝ ժողովրդավար լինելու միակ հնարավորությունը դա Արցախի հարցի խաղաղ ու փոխզիջումային տարբերակով կարգավորումն էր, ինչը Ալիևն իր որդեգրած քաղաքականությամբ բացառեց։ Իսկ հիմա բռնաբարության սպառնալիքներ ստացող այս կին լրագրողը անգամ չի կարող ԵՄ-ից կամ ժողովորդավարության ջատագով ներկայացող այլ կողմերից աջակցություն ստանալ, չէ՞ որ Ադրբեջանն ու նրա ղեկավար Ալիևը ԵՄ-ի «հուսալի գործընկերն են»»․․․

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը