Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 19-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է կոռուպցիայի Էյնշտեյն՝ հիմնավոր կասկած հայտնելով, որ վերջինս Հայաստանի ամենից հարուստ մարդն է։ Այս մասին նա նշել է հայկական մի քանի լրատվականներին տված հարցազրույցում։ «Ստեղծել են հիմնադրամ, լցրել այդ հիմնադրամը 65 մլն դոլարով՝ հարկատուների փողերով, հետո ստեղծել է օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքի անդամներ բերել տեղավորել է այդ օֆիսում, երկու ամիս հետո այդ փողն անհետացել է։ Էս մարդը Դեյվիդ Կոպպերֆիլդն է։ Սա նոր խոսք է կոռուպցիոն գործում, սրանց ճակատներին պետք է տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ»։ Երկիրը սարքել են կոռուպցիայի դրախտ։ Սա մի օրինակ է»,- ԱՆԻՖ-ի մասին խոսելիս շեշտել է Քոչարյանը։ Նա նաև հիշեցրել է, որ Փաշինյանի օրոք Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար փոխանցվել է բյուջե ու անհետացել է։
Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն իրատեսական չէ: Նա չի բացառել, որ այդ գործընթացն իրականում բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից։ «Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին: Ես, օրինակ, վստահ չեմ: Ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը իմփիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու: Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում: Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է: Նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ ի՞նչ է եղել, փորձենք՝ չի լինի, չի լինի: Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյի ձգտող հաջողության հավանականություն ունի, իմ համար հետաքրքիր չէ», - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն օրերս վիրավորել էր իրեն քննադատողներին ու սպառնացել, որ պատասխանելու է իրեն ուղղված ցանկացած գրառման և ելույթի։ Երեկ նա անհատապես թիրախավորել է մի շարք անձանց։ Մասնավորապես լրագրող Անժելա Թովմասյանին և հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին նա «երկու տխմար» է անվանել, իսկ ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանին՝ «ոջիլ»։
Oragir.News-ի հետ զրույցում, մեկնաբանելով Աննա Հակոբյանի վիրավորանքները, Էդգար Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ վերջինով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։ «Ես կարծում եմ, որ միակ մարդն, ով իրենով ու էտ ընտանիքով պետք է զբաղվի, դա Ազգային անվտանության ծառությունն է, որից հետո էլ Քննչական կոմիտեի հատկապետ կարևորագույն գործերով քննիչը։ Կարծում եմ՝ ուրիշ որևէ մեկին Աննա Հակոբյանի ու իրա ամուսնու գործունեությունը պիտի որ չհետաքրքրի»,- ասաց Ղազարյանը՝ Փաշինյանի քաղաքացիական կնոջը կոչ անելով իր դարդը քաշել։ Անժելա Թովմասյանը ևս արձագանքել է Աննա Հակոբյանին՝ նկատելով, որ թուրքերը ունեն առանձնահատուկ հոտ և յուրօրինակ տխմարություն։ «Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին։ Լավ է, որ սկսել է պատասխանել․ դա նշանակում է, որ հայկական լրատվամիջոցները 2018 թվականից հետո առաջին անգամ սկսել են հաղթել թուրքականներին»,- ընդգծել է նա։
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր հարցաքննվել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Հաղորդվում է, որ դատախազները նրան հարցեր են ուղղել Առաջին ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ։ Բացի այդ դատարանում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։ Դրանում, ըստ АPA գործակալության, Բակո Սահակյանից բացի, պատկերված են նաև գեներալ Քրիստափոր Իվանյանը, Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։ Այսօրվա դատական նիստին, ինչպես և նախորդներին, ներկա չեն եղել անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։
Մանրամասները՝ տեսանյութում: