Ներքին 1 տարի առաջ - 20:38 19-05-2025

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։

Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և Ծովինար Թադևոսյանը շրջայց են կատարել նաև հիմնարկի խոհանոցում, հետևել սննդի պատրաստման գործընթացին, ծանոթացել ճաշացանկին։

Այցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հանդիպել է ցմահ ազատազրկման դատապարտված 10 անձանց, լսել նրանց կողմից բարձրացված իրավական և անձնական բնույթի հարցերը։ Ցմահ դատապարտյալները մասնավորապես ներկայացրել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, անվտանգային գոտիների փոփոխման և բժշկական օգնության հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում ցմահ դատապարտյալներին պարզաբանվել են բարձրացված հարցերի իրավական ընթացակարգերը, լուծման ուղիները, և քննարկվել է հետագա բարեփոխումների տեսլականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար