Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 19-05-2025

Նիկոլի կեցվածքն արժանապատիվ չէր, պահվածքը՝ հային ոչ վայել․ հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ալբանիա, որտեղ մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին: Հրապարակվել են կադրեր՝ ինչպես է Ալբանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր մոտ կանչում Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ «կազմակերպելով» նրանց հանդիպումը։

Նշենք, որ Փաշինյանը ոտքի վրա կարճ զրույց է ունեցել Էրդողանի ու Ալիևի հետ, ապա Ալիևի հետ զրույցը շարունակել սուրճի սեղանի շուրջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի կեցվածքը Էրդողանի և Ալիևի մոտ։ Դա արժանապատիվ համարու՞մ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի տեսել, քանի որ նյարդայնանում է, որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ այդ կեցվածքը հարիր չէ մեր ազգին։

«Չէ, հոգնել եմ այդ բոլոր հաղորդումներից»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը հեռանար։

«Դա արժանապատիվ չէր, հային ոչ վայել պահվածք էր, պատիվ չէր բերում։ Շատ կուզեինք փոխվեր»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նման պահվածքը հայ ազգին վայել չէ։ «Արժանապատիվ չէր, դա հայ ազգին հարիր չէր»,- ասաց նա։

«Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի ա իր թագավորին, ուրեմն մենք արժանի ենք դրան»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը

Ձեզ գուցե հետաքրքրի