Արտաքին 1 տարի առաջ - 21:21 19-05-2025

2025 թվականը քիչ-քիչ դառնում է էրդողանի տարին. հունական մամուլ

Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պետք է մտահոգի մեզ», գրում են հունական լրատվամիջոցները։

Անդրադառնալով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կազմակերպության ինքնալուծարմանը, Թրամփի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը և Ստամբուլում ընթացող ռուս-ուկրաինական խաղաղության բանակցություններին՝ հունական մամուլը գրում է, որ 2025 թվականը քիչ-քիչ դառնում էրդողանի տարին։ Ըստ հույն փորձագետների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը ապացուցել է, որ միջազգային հարթակում շատ հմուտ խաղացող է։

Վերլուծական հոդվածում շեշտվում է, որ 20 տարի առաջ ամեն ինչ բոլորովին այլ էր, այժմ ժամանակները փոխվել են։ Նշվում է, որ Իտալիան միակ եվրոպական մեծ երկիրը չէ, որը Թուրքիային ռազմարդյունաբերության ոլորտում ցանկանում է գործընկեր տեսնել Թուրքիային։

Ընդգծվում է, որ Թուրքիան՝ իր 86 միլիոն բնակչությամբ, 1 տրիլիոն դոլարը գերազանցող ՀՆԱ-ով և զարգացող ռազմարդյունաբերությամբ, մեծ և կարևոր երկիր է դարձել։

Վերլուծական հոդվածում ասվում է. «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը նոր երևույթ չէ, այն տեղի է ունենում արդեն երկար տարիներ։ Եվ դա պետք է մտահոգի մեզ։ Քանի որ մեր արտաքին քաղաքականության գերիշխող հայեցակարգերը դեռևս գալիս են 1970-ականներից, երբ Թուրքիան 35 միլիոն բնակչություն ուներ և համարվում էր գյուղատնտեսական, հետամնաց երկիր։

Այսօր նրա բնակչությունն ու ՀՆԱ-ն 40%-ով գերազանցում են մերը։ Մենք դեռևս շարունակում ենք գործել հին կարծրատիպերով, սակայն ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Թուրքիան առաջ է անցել։ Այժմ մեզ հրատապորեն անհրաժեշտ է նոր ռազմավարություն»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում