Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:14 19-05-2025

Գրադարանավարը 3-րդ հարկից պիտի շարունակ իջնի նկուղ․ ինչ է կատարվում Թատրոնի և կինոյի ինստիտուտում

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե ինչ է կատարվում Թատրոնի և կինոյի ինստիտուտում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրադարանի փակմանը վերաբերող իմ նախորդ գրառումից հետո պարզաբանման կարիք առաջացավ, ուստի հարկ եղավ հետաքննող լրագրողի դերն անձամբ ստանձնելու, քանի որ էս կարգի թեմաները մեր լրագրողներին առանձնապես չեն հետաքրքրում: Մի խոսքով՝ ներկայացնում եմ կարճառոտ հետաքննության արդյունքները:

Ինստիտուտի գրադարանը որոշ ժամանակ իրոք փակված է եղել (ես, ըստ էության, ուշացումով եմ արձագանքել), քանի որ ոչ միայն գրադարանի տարածքը, այլև ինստիտուտի ամբողջ առաջին հարկը հատկացվել է Ֆրանսիայի դեսպանատանը թե ինչ-որ ֆրանսիական ինստիտուտի, ըստ երևույթին՝ վարձակալական հիմունքներով: Սրանից հետո բնականաբար գրադարանը (լսարանների հետ մեկտեղ) տեղահանվել է: Օրեր առաջ, եթե չեմ սխալվում, երեք սենյակ զբաղեցնող գրադարանն ի վերջո ծվարել է երրորդ հարկի մի սենյակում և հիմա 5-6 նստարանով մի ընթերցասրահ է, որտեղ լավագույն դեպքում մի քանի հարյուր գիրք կարող է հասանելի լինել: Դե, գրապահոցները ոչ ևս են եղել, մի 30 հազար գիրք լցված է, ինչքան հասկացա, Համազգային թատրոնի պահեստներում, որտեղ հազիվ թե համապատասխան պայմաններ կան գրքեր պահելու համար: Գրադարանավարն էլ, փաստորեն, երրորդ հարկից պիտի շարունակ իջնի նկուղ հարկավոր գիրքը գտնել-բերելու առաքելությամբ:

Եվ էս ամենը, ուրեմն, ինստիտուտի կողմից ներկայացվում է որպես «բնականոն աշխատանք», իսկ նախորդ գրառմանս արձագանքած մի ինստիտուտական էլ լրջորեն հավաստիացնում է, թե կատարվածը «շատ ճիշտ որոշում է», և գրադարանն «ավելի չոր ու լուսավոր տարածք» է տեղափոխվել:
Հա՜, տես, է՛, բայց համոզվա՞ծ եք:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել