Ներքին 4 տարի առաջ - 18:09 29-03-2022

Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նախարարը հանդիպում է ունեցել բուհի կառավարման խորհրդի անդամների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը, անդրադարձել կրթական գործընթացի հիմնական խնդիրներին: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին` խնդիրները տեղում քննարկելու նախաձեռնության համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է բուհական կրթության որակի բարելավումը` հատկապես շեշտելով արվեստի ոլորտում ակադեմիական կրթության կարևորությունը:

«Բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը: Ընդամենը երեք մլն բնակչությամբ Հայաստանն այսօր ավելի քան 5 տասնյակ բուհեր ունի: Դա մեր երկրի համար իսկապես շատ է, և դրանից էլ ածանցվում է կրթության որակի խնդիրը, որի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է»,- փաստել է նախարարը և որպես օրինակ նշել, որ հարևան Իրանում, որտեղ բնակչության թիվը գերազանցում է 80 միլիոնը, բուհերի թիվը 4 տասնյակից մի քանիսով է ավելի:

Նախարարի խոսքով` պետությունը, ի դեմս նախարարության, չի կարող մտնել արվեստի կրթության բովանդակային խնդիրների և մասնագիտական ծրագրերի տիրույթ, սակայն պետությունը պարտավոր է սահմանել կրթության որակի չափանիշներ` հետևողականորեն պահանջելով որակի բարելավում:

Հանդիպման մասնակիցները կրթության կազմակերպման խնդիրների առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու կարծիքները, հարցեր ուղղել նախարարին: Բարձրացվել են նաև բուհի զարգացմանն ու կառավարչական հետագա գործունեությանն առնչվող հարցեր և առաջարկներ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում