Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:30 19-05-2025

Զելենսկին Վատիկանում հանդիպել է Վենսի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ավելի ուշ, անդրադառնալով հանդիպմանը, Զելենսկին հանդիպումը «լավ» է որակել։

«Մենք քննարկել ենք բանակցությունները Ստամբուլում, որտեղ ռուսները ուղարկել էին ցածր մակարդակի պատվիրակություն, որը որոշումներ կայացնելու իրավասություն չունի: Ես հաստատեցի Ուկրաինայի պատրաստակամությունը` իրական դիվանագիտության հաստատման, և նշեցի արագ, ամբողջական ու անվերապահ հրադադարի կարևորությունը»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների, երկկողմ առևտրի, պաշտպանական համագործակցության, պատերազմի դաշտում տիրող իրավիճակի և ապագայում գերիների փոխանակման հարցեր։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան