Ռումինիայում նախագահական ընտրություններում հաղթել է Բուխարեստի քաղաքապետ, լիբերալ Նիկուշոր Դանը: Երկրորդ փուլում նա 53.6% ձայնով առաջ է անցել ազգայնական Ջորջե Սիմիոնից (46.4%):
Սիմիոնը սկզբում վիճարկել էր էքզիթփոլերի արդյունքները՝ իրեն հռչակելով նախագահ, բայց պաշտոնական արդյունքներից հետո ընդունել է պարտությունը:
«Շնորհավորում եմ Նիկուշոր Դանին: Դա ժողովրդի կամքն էր»,- ասել է նա՝ խոստանալով շարունակել պայքարը: