Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:26 19-05-2025

Խաղաղության պայմանագիր չի լինելու, լինելու է անբովանդակ մի թուղթ Փաշինյանի մասին․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

Անբովանդակ, ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող փաստաթուղթ հնարավոր է, որ լինի. աայս մասին մի քանի ԶԼՄ–ների հետ զրույցում ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` խոսելով խաղաղության համաձայնագրի մասին։

«Ակնհայտ է մուրալը մի ինչ–որ փաստաթղթի, որը ենթադրում եմ, որ խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին` ինչպես պետք է իր քաղաքական հեռանկարը շարունակի։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակը ամեն գնով աթոռը պահելն է»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ ակնհայտ է՝ այդ փաստաթուղթն է դառնալու Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի նախընտրական քարոզչության հիմքը։

«Սակայն հիմա խաղաղության պայմանագրի բանակցությունները, ըստ էության, կարող ենք հասկանալ, որ փակուղում են։ Տեքստը համաձայնեցված է, բայց ստորագրման մասին որևէ խոսք չկա։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ըստ էության համաձայնել է կատարել Ալիևի վերջին երկու պահանջները՝ փոխել Հայաստանի մայր օրենքը և լուծարել Մինսկի խումբը»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ 2-րդ նախագահի խոսքով` գերիների հարցը չի հետաքրքրում այս իշխանությանը, որովհետև գերեվարված են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Արցախի հայերին կազմակերպել, իսկ դա պետք չէ այս իշխանությանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի