Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 09:50 19-05-2025

Նյու Յորքում մեքսիկական ուսումնական նավը բախվել է կամրջին. կան զոհեր և վիրավորներ. CNN

Նյու Յորքի Բրուքլինի կամրջի հատվածում մեքսիկական «Cuauhtemoc» ուսումնական առագաստանավը բախվել է կամրջին, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 17-ը վիրավորվել են։ Վիրավորներից չորսի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Նավում գտնվել է 277 մարդ, որոնց մեծ մասը Մեքսիկայի ռազմածովային ուժերի կուրսանտներ են։ Բախման հետևանքով անձնակազմի մի մասը հայտնվել է ջրի մեջ, սակայն նրանց մեծ մասին հաջողվել է ժամանակին դուրս բերել։

Նախնական վարկածներով՝ միջադեպի հնարավոր պատճառները տեխնիկական անսարքությունը և կառավարման սխալներն են։ Տեղի իշխանությունները և համապատասխան ծառայությունները սկսել են միջադեպի մանրամասն հետաքննությունը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է