Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 12:37 17-05-2025

TikTok-ի նոր ֆունկցիայի շնորհիվ մարդիկ կարող են հանգստանալ և քնել

TikTok սոցիալական հարթակը ներկայացրել է նոր ֆունկցիա, որն ուղղված է օգտատերերի քնի բարելավմանը։ Այն ներառում է մեդիտացիայի բաժին, որը հասանելի է դառնում երեկոյան ժամերին՝ օգնելով հանգստանալ ու պատրաստվել քնի։

Նոր գործիքը սկսում է գործել երեկոյան ժամը 22:00-ից հետո։ Այդ ժամից սկսած օգտատերերի «Քեզ համար» (For You) էջում հայտնվում են հանգստացնող տեսանյութեր, հնչում է մեղմ, թերապևտիկ երաժշտություն, իսկ հատուկ հիշեցումները օգնում են նախապատրաստվել քնի։

Ֆունկցիան միացնելու համար պետք է անցնել «Էկրանի ժամանակ» բաժին և ակտիվացնել «Քնի ժամերը» (Sleep Reminders) տարբերակը։

Միջազգային փորձագետները նշում են, որ սա TikTok-ի պատասխան քայլն է այն քննադատություններին, թե հարթակն ազդում է երիտասարդների քնի որակի վրա՝ պատճառելով անքնություն, քանի որ այն շարունակ օգտագործում էին գիշերային ժամերին։

Նոր գործիքն արդեն հասանելի է միջազգային շուկաներում, իսկ հայալեզու օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու դրանից առաջիկա օրերին։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է