Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 16-05-2025

Էջմիածնում ջրատարների խնդիր կա. անձրև ա գալիս, գիտենք՝ «լոդկեք» պիտի քշենք. հարցում

Յուրաքանչյուր համայնք, քաղաք ունի իր խնդիրները։ Եվ յուրաքանչյուր ղեկավար գալիս է այդ խնդիրների լուծման խոստումներով։ Այլ հարց է կատարում է նա իր խոստումները, թե ոչ։

Այսօր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է տվել և մենք էջմիածինցիներից փորձել ենք ճշտել, թե ինչ խնդիրներ ունի քաղաքը և որոնք է լուծել արդեն նախկին քաղաքապետը։

Oragir.News-ը շրջել է Էջմիածին քաղաքում և անցորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ խնդիրներ ունի քաղաքը, և այդ խնդիրներից որո՞նք են լուծվել արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից։

Հարցվածների մի մասը նշեց, որ քաղաքը խնդիրներ չունի, որոշներն էլ թվարկեցին իրենց մտահոգող խնդիրները։

«Մաքրության»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Էջմիածինը լավ քաղաք է, բայց մարդիկ քիչ են ժպտում։

«Խնդիրներ կան իհարկե, շատ բան կցանկանայի փոխել, բայց ամենակարևորը մարդիկ կարողանան ժպտալ, կարողանան բարի լինել։ Կարծես մարդկանց դեմքից ամեն ինչ վերացել է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Էջմիածին քաղաքի խնդիր վատ ասֆալտապատումն է և ջրատարերը։

«Փողոցների հարցն ա, որ փոսեր ա։ Նաև ընդհանրապես ջրահեռացում չկա, մի հատ անձրև ա գալիս գիտենք «լոդկեք» պիտի քշենք»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող